
Հարուցվել է քրեական գործ անասնագոմի առաստաղից կախված վիճակում քաղաքացու դին հայտնաբերելու դեպքի առթիվ․ ԱՀ ՔԿ
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ՝ 2023թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում տեղակայված տներից մեկի բակում տեղակայված անասնագոմի առաստաղից կախված վիճակում 1991թ. ծնված Ռուդիկ Դումանյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ:
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել