HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է այդ երկրում հեղաշրջման փորձի նախապատրաստման մասին

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրում նախապատրաստում են սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Նախապատրաստվում է Մոլդովայի վրա հարձակում»,- երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդուն։

Նրա խոսքով՝ այդ պլանները ներառում է ռազմական պատրաստվածությամբ դիվերսանտների ներգրավում։ Սանդուն հավելել է, որ պլանով նախատեսված է, որ դիվերսանտները պետք է հարձակվեն պետական հաստատությունների վրա ու պատանդներ վերցնեն։ 

Մոլդովայի նախագահը Քիշնևում իշխանափոխության իրականացման ցանկության մեջ մեղադրել է «այսպես կոչված ընդդիմությանը»։ Նա խորհրդարանին կոչ է արել որքան հնարավոր է արագ ընդունել նախագծեր, որոնք Դատախազությանն ու Անվտանգության ծառայությանը հնարավորություն կտան պայքարել սպառնալիքների դեմ։

Սանդուն հավելել է, որ դիվերսիաների նպատակը կայանում է նրանում, որ «տապալեն սահմանադրական կարգը, որպեսզի երկիրը փոխանցեն Ռուսաստանի տրամադրության տակ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էին տվել վարչապետ Նատալյա Գավրիլիցան ու նրա գլխավորած կառավարությունը։ Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է անվտանգության խորհրդի քարտուղար Դորին Ռեչանի թեկնածությունը, իսկ Նատալյա Գավրիլիցայի կառավարությունում ռուսական Գազպրոմի հետ բանակցությունների համար պատասխանատու Անդրեյ Սպինուն նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։

Լուսանկարը՝ Մայա Սանդուի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter