
Ադրբեջանն այնպիսի բանակ չունի, որ կարողանար պատերազմել. Կոմանդոս
«Ինչո՞ւ մեր տղաները պետք է զոհվեն ադրբեջանական զորքի համար հայկական հողի վրա»,- Արկադի Տեր-Թադևոսյանը`հայտնիԿոմանդոսը, օրինակ բերեց Ադրբեջանի մեջլիսում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի խոսքերը, որպեսզի ավելի պատկերավոր դարձնի պատերազմի մասին առաջ քաշած իր տեսակետը:
Կոմանդոսը համոզված է, որ Ադրբեջանն այնպիսի բանակ չունի, որ կարող կլիներ և կցանկանար պատերազմել: Եթե այդ երկիրը պատրաստ լիներ պատերազմելու, ռազմական գործողություններ կսկսեր այն բանից հետո, երբ իր ոտնձգությունների դիմաց մեր կողմից ստացավ արժանի հակահարված: Պատերազմելու համար զինվորական գիտության օրենքներով պետք է դրան պատրաստ լինեն երեք կարևորագույն միասնություններ՝ ժողովուրդը, հրամանատարությունը և իշխանությունը: Չնայած Ադրբեջան պետության բնակչությունը համեմատաբար շատ է, բայց այնտեղ մեծ թիվ են կազմում մեկ տասնյակից ավելի ազգային փոքրամասնությունները՝ թալիշները, աֆղանները, որոնք երբեք չեն ցանկացել կռվել ադրբեջանական բանակում:
«Երբ մենք պատերազմում էինք,- հիշեցրեց Կամանդոսը,- ադրբեջանական կողմի առաջին գծում էին հենց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները»:
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների մոտ ադրբեջանցիների ռազմական գործողությունների չստացված փորձերը, Կամանդոսի կարծիքով, Ադրբեջանի քարոզչական ծրագրի մի մասն են, որն իրականացվում է պետական մակարդակով և բարձրաձայնվում ԶԼՄ-ների միջոցով: Ադրբեջանական կողմի համար դա կարող է կարճաժամկետ դրական արդյունք ապահովել, երբ հայաստանյան հասարակության մեջ ակամայից արթնանում են հետևյալ հարցերը՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, Ադրբեջանն այդքան ուժե՞ղ է, թե՞ ոչ: Դա բնական է, սակայն արժանի հակահարված ստանալուց և ռազմական փորձագետների իրական գնահատականից հետո նույնիսկ ադրբեջանական հասարակությունը, որպես կանոն, սկսում է գիտակցել իր բանակի անզորությունը:
Բացի այս ամենը, Կոմանդոսը ևս մեկ չգրված օրենք հիշեցրեց ռազմական գիտությունից. «Որևէ երկիր սկսում է պատերազմ մեկ այլ երկրի դեմ, երբ իր խնդիրները այլ ճանապարհով չի կարողանում լուծել, և պատերազմն այդպիսով սկսվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ այընտրանք չկա: Ադրբեջանցիների համար դա կենսական անրաժեշտություն չի կարող լինել, մանավանդ երբ միջազգային փորձագետներն էլ են վկայում, որ իր առջև ծառացած խնդիրները տարածաշրջանում ռազմական ճանապարհով լուծելու ընդունակ միակ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է»:
Մեկնաբանել