HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանությունը մրցույթ կանցկացնի պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար

Ոստիկանությունը նախատեսում է պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար մրցույթ հայտարարել, որին կարող են մասնակցել պարեկային ծառայողները։ Մրցույթ անցկացնելու վերաբերյալ ոստիկանապետի հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, ոստիկանության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ստեղծել պարեկային ծառայության ջրային ստորաբաժանում։ Այն իր ծառայությունն իրականացնելու է Սևանա լճում և գործելու է Գեղարքունիքի մարզային վարչության կազմում։ 

Մրցույթին մասնակցելու համար պարեկային ծառայողները պետք է վերապատրաստում անցնեն 5 ամիս ժամկետով։

Ծառայության իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ՝ ջրային պարեկային ծառայության 4 հենակետեր, պահպանվող հատուկ տարածք, որի նպատակը ինչպես հանգստացողների, քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելն է, այնպես էլ բուն լճում կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելումը։

Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որոնք վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։ Ձեռք կբերվի ջրային հատուկ տեխնիկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter