HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատախազությունն ուսումնասիրում է ապօրինի տեղադրված տերմինալների մասին «Հետքի» հրապարակումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվում է Երևանի մայթերին և այլ հանրային տարածքներում ապօրինի տեղադրված վճարային տերմինալների մասին «Հետքի» հրապարակումը։

Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է գլխավոր դատախազությունից։ Դատախազությունում ուսումնասիրվում է նաև նույն հրապարակման մեջ տեղ գտած այն հանգամանքը, որ տերմինալ շահագործող ընկերություններից մեկը պատկանում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի կնոջն ու զոքանչին։

«Հետք»-ն ուսումնասիրել էր Երևան քաղաքում վճարային տերմինալների տեղադրման օրինականությունը, տեղադրման հիմքերը և պարզել, որ մայթերը, գետնանցումները, հանրային այլ տարածքները տնտեսական գործունեության նպատակով օգտագործող մի շարք ընկերություններ Երևան քաղաքին վարձավճար չեն տալիս (որոշ վերապահումներով՝ բացառությամբ մեկից):

2022 թ․ Երևանի մայթերին ապօրինի տեղադրված տերմինալների կողքին ավելացան ևս մեկ ընկերության տերմինալներ։ Նոր տերմինալները պատկանում են «Ֆաստշիֆթ» ՍՊԸ-ին, որի բաժնետերերը «Վիվառո» ընկերության հիմնադիրներն են և վայելում են գործող իշխանությունների աջակցությունը։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter