HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Սվետլանա Գրիգորյանի, Լուսինե Զաքարյանի և Ժիրայր Անանյանի անուններով Երևանում փողոցներ կանվանակոչվեն

Այսօր Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստում որոշվեց Երևան քաղաքում Սվետլանա Գրիգորյանի, Լուսինե Զաքարյանի և Ժիրայր Անանյանի անուններով փողոցներ անվանակոչել։ 

Այսուհետ Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցը կկրի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անունը։ 

Դերասանուհու մարմնավորած կերպարներից հանրությանն առավել հայտնի են Ռոզը՝ «Տաքսի-տաքսի» և Սաթենիկը՝ «Իմ զոքանչը» ներկայացումներից։ 

Սվետլանա Գրիգորյանի անվամբ անվանակոչվող Արաբկիրի 35-րդ փողոցի զուգահեռ փողոցը կրում է իր երկարամյա գործընկեր ու խաղընկեր Կարպ Խաչվանքյանի անունը:

Նորքի 7-րդ փողոցն էլ կանվանակոչվի երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ։

Նախագծով ներկայացված մյուս փողոցը Արաբկիրի 33-րդ փողոցն է, այն կանվանակոչվի հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ։ 

Ներկայացված նախագծերի հեղինակներն են ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արման Անտոնյանը, Հայկ Միրզոյանը, Հակոբ Մելիքյանը, Զարուհի Աղաջանյանը, Արմեն Ղալեչյանը, և Հեղինե Ոսկանյանը։

Նախագծերը ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն և 35, 37, 43 կողմ ձայներով ընդունվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter