
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն:
Վարչապետը աշխատակազմի հաղորդմամբ, նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Նախատեսված է նաև Աննա Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել