HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Պողոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Պողոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ:  

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Պողոսյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ։

Նշենք, որ նախկինում Արտակ Պողոսյանը զբաղեցնում էր Երևանի ոստիկանապետի պաշտոնը։ Այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 22-ին։ Իսկ ավելի վաղ Արտակ Պողոսյանը զբաղեցրել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter