HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն առաջիկայում հնարավոր է այցելի Բաքու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու նախապատրաստման փուլում է։ Այդ մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է այցին, ապա այդպիսի այց նախապատրաստվում է»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով փետրվարի վերջին Բաքու Լավրովի հնարավոր այցի մասին հարցին։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպումների ժամանակ հաստատել են խաղաղության պայմանագրի բանակցություններում Ռուսաստանի միջնորդության նկատմամբ հետաքրքրվածությունը։

«Ե’վ հայկական, և’ ադրբեջանական կողմերը հաստատել են հետաքրքրվածությունը մեր երկրի միջնորդության նկատմամբ»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործարկման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի Բաքու և Երևան կատարած այցերը։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել այս հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքները և այն ուղարկել Բաքու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter