HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նեոգաղութարար Ռուսաստանը չի կարող հաղթահարել Կովկասի մարտահրավերները. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի իր ելույթում հայտարարել է, որ շարունակելու է սատարել Հայաստանին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցում է կոնֆերանսին։

Մակրոնի ելույթը հիմնականում նվիրված էր ռուս-ուկրաինական պատերազմին, բայց նա անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Ֆրանսիայի առաջնոդը հիշեցրել է, որ մի քանի օրից՝ փետրվարի 24-ին կլրանա Ուկրաինա ռուսական ներխուժման մեկ տարին, եւ փաստ է, որ վերջնական եզրահանգումներ չեն կարող անել, կարող են ամփոփել այս մեկ տարին եւ որոշ տեսակետներ հայտնել։

«Բնականաբար, իմ ելույթի հիմքը կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, բայց ես պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում շարունակվող պատերազմները Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, պայքարն ահաբեկչության դեմ, միջուկային անվտանգությունը եւ այլ հարցեր։

Այսօր մեր խնդիրն է բացատրել, հասկացնել, որ Ռուսաստանն անկայունություն եւ քաոս սերմանող ուժ է՝ նկատի ունենալով այն, ինչ նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում՝ այս վերջինում՝ «Վագներ» խմբի միջոցով։

Ինչպես հավատալ, որ նեոգաղութարար Ռուսաստանը կարող է հաղթահարել Կովկասի մարտահրավերները։ Ես սա ասում եմ իմ ընկեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի կողքին կշարունակենք լինել եւ գործել»,-ասել է Մակրոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter