HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ամառային զորակոչը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 31-ը

Պաշտպանության նախարարությունն մտադիր է 2023 թվականի ապրիլի 10-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարել ամառային զորակոչ։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2023 թվականի ապրիլի 10-ից մինչև հուլիսի 31-ը կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ բուն ամառային զորակոչը կմեկնարկի 2023թ․ հունիսի 26-ից և կավարտվի 2023թ․ հուլիսի 31-ին, իսկ զինծառայողների զորացրումը կմեկնարկի 2023-ի հունիսի 15-ին և կավարտվի 2023-ի հուլիսի 31-ին։ Վերը նշված ավելի վաղ ժամկետները վերաբերում են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքենրին, որը կիրականացնի հանրապետական զորակոչային հանձնաժողովը։

Հավելենք, որ այս նախագիծն ուժի մեջ կմտնի միայն Կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ 

Մեկնաբանություններ (1)

Տարոն
Զինվորական ծառայությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter