
Ապրիլի 15-ից հունիսի 15-ը 953 պահեստազորայինի մասնակցությամբ վարժական հավաքներ տեղի կունենան
Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 953 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հավաքներին ներգավելիք 953 քաղաքացուց 476-ը կլինեն կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։
Հիշեցնենք, որ 2023թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարության հայտարարած երկրորդ վարժական հավաք։ Առաջինը անցկացվելու է մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը։
Մեկնաբանել