HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Մեղադրանքն անհիմն է. Խաչատուրովի պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանն այժմ քննում է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը:

Դատարանի մուտքի մոտ նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը լրագրողներին ասաց, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է: Նրա խոսքով՝ Խաչատուրովը երեկ` 20։00-ից սկսած՝ եղել է անազատության մեջ։ «Դեղամիջոցներ կան, որ պետք է օգտագործի, դրանք հնարավոր չեղավ, որ փոխանցենք ուղեկցող գումարտակի տղաներին, սնունդ հնարավոր չեղավ փոխանցել»,- ասաց պաշտպանը։ Նրա խոսքով՝ այս հարցով զանգել է ՄԻՊ-ի գրասենյակ, սակայն էական արձագանք չի ստացել։

Ենոքոյանի խոսքով՝ այս քրեական գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասն է․ «Ըստ էության՝ նույն գործն է, մի քանի գործ է հարուցված եղել, միացրել են իրար։ Մեղադրանքը փողերի լվացմանն է առնչվում, բայց ԱԺ-ում հնչեցված միջնորդության դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այնտեղ պաշտոնեական դիրքը չարաշահելով պատճառված վնասի մասին է խոսքը, գույքեր օտերելու մասին, իսկ այստեղ (խմբ․ Խաչատորյանի գործում) այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողեի լվացում»,- ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում ընկած է 14 տարի և մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն, և այս գործն ունի վաղեմության ժամկետ՝ 15 տարի։ Հակոբ Ենոքյանի պնդմամբ՝ գործը ոչ թե զորամասի գնման մասին է, այլ՝ հողատարածքի, որը գտնվում է Արարատի մարզի Արմաշ համայնքում։

Պաշտպանն ասում է, որ այս գործով ապացուցման առարկան այն հարցն է, թե տվյալ գույքն արդյոք անօտարելի՞ էր, թե՝ ոչ։ «Միայն այն հանգամանքը, որ ենթադրաբար գործարք է կնքվել, որը օրենքի շրջանցմամբ է եղել, դեռևս բավարար չի, որ համարվի, որ փողերի լվացում է եղել»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Հիշեցնենք, որ այսօր Գխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնել է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: 

«Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս Քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է»,- նշված էր հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter