HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Բաքվում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փետրվարի 27-28-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջանի Հանրապետություն։ Այցը նվիրված է 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև բարձր մակարդակով դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրման 1-ամյակին։ Սպասվում է հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև` բանակցություններ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում կայանալիք երկխոսության ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու միջազգային արդիական հիմնահարցեր։

«Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,- հավելել է դիվանագետը։

Լավրովի՝ Բաքու հնարավոր այցի մասին Զախարովան հայտարարել էր դեռևս փետրվարի 17-ին։ «Ինչ վերաբերում է այցին, ապա այդպիսի այց նախապատրաստվում է»,- ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։

Այդ ժամանակ Զախարովան նշել էր, որ  Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպումներում հաստատել են խաղաղության պայմանագրի բանակցություններում Ռուսաստանի միջնորդությամբ հետաքրքրվածությունը։ Զախարովան հավելել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter