HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Անհրաժեշտ բոլոր փորձաքննություններն իրականացվել են». Ա. Ավանեսյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրեց, որ մարդկանց առողջության վրա Ամուլսարի հանքի ազդեցության հետ կապված անհրաժեշտ բոլոր փորձաքննություններն իրականացվել են։

«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս մոնիտորինգ իրականացվելու է։ Որպես առողջապահական գերատեսչություն հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցվող հնարավոր ռիսկերին և դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատական հնչեցնում ենք։

Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործումը»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքը, որի շահագործման դեմ տարիներ շարունակ պայքար էր մղվում, կշահագործվի։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության անունից «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ ստորագրեց։ Կառավարությունը կստանա ընկերության բաժնետոմսերի 12,5 %-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter