HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրում է Մերձդնեստր ներխուժելու մտադրության բեմադրության մեջ. Մոլդովան դա չի հաստատում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ուկրաինային մեղադրել է «մոտակա ժամանակաշրջանում» չճանաչված Մերձդնեստր «բեմադրված ներխուժման նախապատրաստման» մեջ։ Ինչպես տելեգրամյան իր ալիքում պնդում է ռուսական ռազմական գերատեսչությունը, Ուկրաինան նախապատրաստում է «զինված սադրանք», որն իրականացնելու է Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները՝ «Ազով» գումարտակի ներգրավմամբ։ 

«Ներխուժման համար որպես պատրվակ նախատեսվում է Մերձդնեստրի տարածքից ռուսական զորքերի իբր հարձակման բեմադրությունը»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես հայտնում է գերատեսչությունը, դրա համար «ուկրաինացի դիվերսանտները կկրեն ՌԴ զինված ուժերի զինծառայողների հանդերձանք»։ 

Մոլդովայի կառավարությունն արձագանքել է ռուսական կողմի մեղադրանքներին՝ պնդելով, որ չեն հաստատում այս տեղեկատվությունը և հանրությանը հանդարտության կոչ արել։ Կիևը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել ՌԴ ՊՆ այս պնդումները։

Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահը Մայա Սանդուն փետրվարի 13-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը պլանավորում է այդ երկրում հեղաշրջում կազմակերպել և իշխանության բերել Կրեմլին հավատարիմ մարդկանց։ Սանդուի տվյալներով՝ Մոլդովայի իշխանություններին այս տվյալները տրամադրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ըստ Մոլդովայի նախագահի՝ «ընդդիմությունը պատրաստվում է պատանդներ վերցնելով գրավել պետական հաստատությունները»։

Մոլդովայի նախագահը հավելել էր, որ այդ պլանները ներառում են ռազմական պատրաստվածությամբ դիվերսանտների ներգրավում, որոնք կլինեն քաղաքացիական հագուստով։ 

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ևս հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է «վերահսկողության տակ վերցնել Մոլդովան»։

Լուսանկարը՝ Goran Stanzl/Pixsell/imago images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter