HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կադաստրի մարզային ստորաբաժանման նախկին ղեկավարն անցնում է «ապօրինի գույքի» գործով

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման նախկին ղեկավար Դերենիկ Գևորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազությունը՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով հրավիրել է նաև Դերենիկ Գևորգյանի ընտանիքի անդամներին՝ Լուսիկ Հարությունյանին և Կարեն Գևորգյանին: Վերջիններիս պատկանող գույքը ևս բռնագանձման ենթակա է:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե ուսումնասիրությունը որ գույքերի կամ դրամական միջոցների մասով է իրականացրել: Պատճառն այն է, որ ներկայացրած ապացույցների կամ դիրքորոշումների արդյունքում գույքերի ցանկաը կարող է փոփոխվել:

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ. հունիսին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ 2014թ.-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կ. Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 295 մլն 470 հազ. դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը, և այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712.400 դրամով:

Ըստ հաղորդագրության՝ Դերենիկ Գևորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter