Մեկնարկել է «ԲարՔեմփ 2012»-ը. «ԲարՔեմփը դեռ ապրում է ու ավելի հետաքրքիր է դառնում»
Տեխնոմանների, ինտերնետ նորություններով, ՏՏ-ով և մեդիայով հետաքրքվողների և բոլոր նրանց համար, ովքեր ասելիք ունեն այս ոլորտներում, այսօր մեկնարկել է «ԲարՔեմփ 2012» ոչ պաշտոնական կոնֆերասնը կամ չկոնֆերանսը: Այստեղ ցանկացած ոք կարող է գրանցվել և ներկայացնել իր պրեզենտացիան: Ժամանակցույցը որոշում են հենց միջոցառման մասնակիցները: Երևանում այն արդեն անց է ակցվում 4-րդ տարին:
Մի քանի բաժիններում միաժամանակ տարբեր մասնակցիներ ներկայացնում են իրենց պրեզենտացիաները, որից հետո տեղի է ունենում քննարկում: Մենկնարկը տվեց «ԲարՔեմփի» հատուկ հյուրերից Վիլերս-Սթյուարտը, ով միջազգայի հեռարձակման մարքետինգի խորհրդական և թրեյներ է: Այսօր նա ներկայացրել է, թե ինչպես կարելի է սոցիալական ցանցերում կիսվել հետաքրքիր տեսահոլովակներով: Ներկայացված օրիանկներն արդեն դարձել են միջազգային փորձ:
Անյա Լավրովան լրագրող է, բայց «ԲարՔեմփին» գրանցված է որպես կամավոր: «ԲարՔեմփի» մասին իմացել է «Ֆեյսբուքից», այնուհետև լսել է ընկերներից և որոշել դառնալ միջոցառման կամավոր:
«Ուրախ ա, դրայվով ա, քնած չի ու զարմանալի է, որ մի տեղ հավաքվել է այսքան լիքը մարդ, ու բոլորն էլ ակտիվ են: Հավես ա, որ բոլոր այն մարդկանց, որ տեսնում ես համացանցում, հավաքվում են մի կետում»,- ասում է Անյան:
Մերի Մելքոնյանն արդեն երկրորդ տարին է՝ այստեղ կամավոր է: Նրան հետաքրքրում են թե ոլորտը, թե մասնակիցները, թե նրանց ներկայացումները: Մերին սպասարկման ոլորտի ապագա մանսագետ է, և կամավորական աշխատանքը նրա համար նաև փորձ է:
«Արդեն գիտեմ, թե ինչ մթնոլորտում է անցնում, լավ ժամանակ ենք անցկացնում: Ունենք նաև արտասահմանից հյուրեր, ինչն առանձին հետաքրքրություն է: Ընկերնես են այստեղ. դա արդեն իսկ հետաքրքիր է: «ԲարՔեմփը» դեռ ապրում է ու ավելի հետաքրքիր է դառնում»,- ասում է Մերին:
Շուշան Հարությունյանը 3 տարի շարունակ եղել է միջոցառման կազմակերպիչ, բայց այժմ ուղղակի մասնկից է: Նրան դուր է գալիս այն ազատությունը, որ տալիս է համացանցը, բայց «դա շատ վերահսկելի ազատություն է», ինչը նրան մտածելու տեղիք է տալիս: Լինելով բլոգեր, լրագրող, նա «Թվիթերը» «ֆեյսբուքից» նախընտրում է. ««Թվիթերում» անձնական նոտաները շատ քիչ են»:
«ԲարՔեմփը» շատ կարևոր տեղ է, որտեղ կարող են տեսնել, քննարկել, քննարկումների արդյունքում կարող են ի հայտ գալ նոր պրոեկտներ»,- ասում է Շուշանը: Նրա խոսքերով` վատ է, որ դաշտը փոքր է, հետևաբար՝ քիչ են նաև առաջարկվող նախագծերը, սակայն ուրախ է, որ «ԲարՔեմփի» ինստիտուտը Հայաստանում արդեն ձևավորվել է:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցով միջոցառմանը միացել է շուրջ 630 մասնակից: Կամավորները դժվարանում են ասել, թե կոնկրետ քանի մարդ է եկել միջոցառմանը, սակայն հավաստիացնում են, որ այս տարի մարդիկ շատ ավելի ակտիվ են, քան նախորդ տարի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել