HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես կօգտվեն անվճար դեղեր ստանալու իրավունքից

Առողջապահության նախարարությունն առաջարկում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նույնպես ընձեռել անվճար դեղեր ստանալու իրավունք։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, ինչպես նաև տարընթերցումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը։ Ըստ նախարարարության՝ նման խնդիրներից է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ գործող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղերը ստանում են 50 տոկոս զեղչով, այն դեպքում, երբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք:

Ուստի առողջապահության նախարարությունն առաջարկում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նույնպես ընձեռել անվճար դեղեր ստանալու իրավունք։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter