HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Փրկարար ծառայության աշխատակիցները ատեստավորում կանցնեն և աշխատավարձի հավելավճար կստանան

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել փրկարար ծառայության աշխատակիցների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով այդ աշխատակիցների համար կհաշվարկավի աշխատավարձի հավելավճար։ Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծեր հրապարակման միասնական կայքում։

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ դրույթների հիման վրա.

1) ատեստավորման գործընթացը, որպես փրկարարական ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի ապրիլից,

2) ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Փրկարար ծառայության բոլոր ծառայողները, բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների: Նշված բացառությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արտակարգ իրավիճակների կազմում գործող ուսումնական հաստատությունը շարունակելու է իր գործունեությունը Ներքին գործերի նախարարության կազմում և ուսումնական հաստատության ծառայողների ատեստավորան հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն այլ իրավակարգավորումներով:

3) առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ՝ առանձին դեպքերի,

4) պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգն ու պայմանները կարող են լինել տարբեր,

5) մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Փրկարար ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածությամբ,

6) ատեստավորման ընթացքում ստուգվելու են ծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները՝ թեստային և տեսական կամ գործնական ստուգարքի տեսքով,

7) կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար,

8) ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս՝ բացառությամբ պաշտոնի առաջխաղացման դեպքում։

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, միաժամանակ կբարձրացվի փրկարար ծառայողների աշխատավարձերը։ Բացի այդ, կմեծանա նաև փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։

Ատեստավորման պայմանները, ինչպես նաև հա­վե­լա­վճարի չա­փե­րը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:

Հավելենք, որ այս նախագծերի փաթեթը իրավական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter