
Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող
Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կրակից զոհվել է Ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում:
ՆԳ նախարարությունը ավելի վաղ հաղորդել էր, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
«ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել