HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը՝ մարտի 6-ին, Բաքվում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում կայացել է մտքերի փոխանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ալիևը գոհունակություն է հայտնել փետրվարի 18-ին Մյունխենում իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել Բլինքենի «այս ուղղությամբ գործադրվող մշտական ջանքերի համար»։

Իր հերթին Լուիս Բոնոն ընդգծել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մյունխենյան հանդիպումը ևս արդյունավետ է համարել։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter