HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանը ավելի քան 400 մարդ է տեղափոխել Արցախի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ

Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ է վերադարձրել ավելի քան 400 մարդու։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ Բեռլինում գերմանական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք արդեն անցել ենք պետական ծրագրի իրականացմանը, որը ստացել է «Մեծ վերադարձ» անվանումը։ Մենք մշակել ենք ծրագիրը և արդեն իրագործել առաջին պիլոտային նախագիծը՝ պատերազմի ավարտից հետո ընդամենը 1,5 տարվա ընթացքում վերաբնակեցնելով ավելի քան 400 նախկին փախստականի»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ «նախատեսում են վերաբնակեցնել ևս հարյուր հազարավոր նախկին փախստականների»։

Ալիևն ընդգծել է, որ իրենց հիմնական նպատակներից մեկն այդ տարածքների (իր խոսքով Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի, խմբ․) վերականգնումն է։ «Այդ պլանների կյանքի կոչումը պահանջում է մեծ գումարներ։ Մենք նախատեսում ենք իրագործել նախագծեր, որոնք հիմնված են բացարձակապես նոր, ժամանակակից չափանիշների վրա»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը՝ մարտի 13-ին, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա։ Այսօր նախատեսված են նրա հանդիպումները Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ընդ որում, արդեն իսկ կայացել է Գերմանիայի նախագահի հետ հանդիպումը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter