HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն մարտի 20-ին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մարտի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մարտի 20-ին կկայանան Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա»,- ասել է Զախարովան։ 

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ կողմերը հանգամանալից կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում փոխգործակցության ամրապնդումը։ «Նախատեսվում է մտքերի փոխանակում գլոբալ օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ, միջազգային տարբեր հարթակներում գործողությունները համակարգելու և, իհարկե, քննարկման կենտրոնում կլինեն տարածաշրջանային հիմնախնդիրները, ներառյալ՝ Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը»,- հավելել է նա։ 

Դեռ մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման հարցը։ Խոսելով դեկտեմբերին նախատեսված հանդիպման ձախողման մասին՝ Փաշինյանը նշել էր, որ «հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է»։ 

«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, մենք ոչ թե բոյկոտել ենք հանդիպումը, այլ այդ իրավիճակում պետք էր, որ ՀՀ ԱԳ նախարարը լինի Երևանում։ Մոտ ապագայում կկայանա արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա, որտեղ կքննարկվի այս հարցը»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ նախապատրաստվում է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա։  

Լուսանկարը՝ РИА Новости / Пресс-служба МИД РФ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter