HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տունն ազդարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին

Միացյալ Նահանգներում շարունակվում են Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքները։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։

«Առաջիկա օրերին դուք կտեսնեք ևս մեկ հայտարարություն ԱՄՆ-ից օգնության տրամադրման վերաբերյալ»,- նշել է ամերիկյան առաջնորդի աշխատակազմի ներկայացուցիչը։

Քիրբին ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցությունը «ողջ աշխարհում չունի հավասարն այն տեսանկյունից, թե ինչ հնարավորություններ և ինչ գումարներ են հատկացվում»։

Այս համատեքստում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգողը հավելել է, որ Միացյալ Նահանգները կպահպանի հետագայում էլ Ուկրաինային օգնելու վճռականությունը։

Ավելի վաղ, սակայն, Քիրբին նշել էր, որ Լեհաստանի կողմից Ուկրաինային МиГ-29 կործանիչների տրամադրումը չի ազդի Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա՝ F-16-երի մատակարարումների մասով։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի նաև Կանադան։ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի «Ռամշթայն» ձևաչափով 10-րդ հանդիպումից հետո Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը հայտարարել էր, որ իր երկիրն Ուկրաինային կհատկացնի 155 միլիմետր տրամաչափով 8000 արկ, ՀՕՊ համակարգերի 12 զենիթային հրթիռ, ինչպես նաև՝ տանկերի համար նախատեսված ավելի քան 1800 միավոր 105-մմ տրամաչափով ուսումնական զինամթերք։

Լուսանկարը՝ SERGEI SUPINSKY/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter