HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիա այցի պարագայում Պուտինը կձերբակալվի. Գերմանիայի արդարադատության նախարար

Միջազգային քրեական դատարանի պահանջով Գերմանիան կձերբակալի Վլադիմիր Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահը հայտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում։ Այդ մասին Bild am Sonntag թերթին հայտնել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը։

«Ես սպասում եմ, որ Միջազգային քրեական դատարանն արագ կդիմի Ինտերպոլին, ինչպես նաև մասնակից երկրներին ու կխնդրի նրանց դրա իրագործման համար (խմբ․- Վլադիմիր Պուտինի ձերբակալման միջազգային օրդերի)։ Այդ ժամանակ Գերմանիան պարտավորված կլինի ձերբակալել նախագահ Պուտինին, եթե նա մտնի Գերմանիայի տարածք ու նրան փոխանցել Միջազգային քրեական դատարանին»,- ասել է Գերմանիայի արդարադատության նախարարը։

Ինչպես նշում է Die Zeit-ը, Միջազգային քրեական դատարանի որոշմանը պետք է հետևեն բոլոր այն երկրները, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը և ենթարկվում են Դատարանի իրավասությանը։

Հայաստանն ստորագրել, սակայն չի վավերացրել այդ ստատուտը։ Չնայած 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (Հռոմի ստատուտը) վավերացնելու գործընթաց է սկսում։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Մեղադրող կողմի վարկածով՝ Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման համար։

Կրեմլում, ի պատասխան Միջազգային քրեական դատարանի որոշման, հիշեցրել էին, որ Ռուսաստանը չի ճանաչում Դատարանի իրավասությունը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ օրդերը «չունի որևէ նշանակություն» Ռուսաստանի համար։ Ինքը՝ Պուտինը, դատարանի որոշումը որևէ կերպ չի մեկնաբանել։

Լուսանկարը՝ Gavrill Grigorov/Associated Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter