HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բ-ն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևորեց նմանօրինակ այցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ գտնվող հայորդիների խնդրին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը հետևողական ջանքեր կգործադրի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը կանխելու ուղղությամբ։ 

Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստան պատվիրակության այցին՝ ընդգծելով, որ այն նպատակ ունի տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու երկու երկրների փոխգործակցությունը։ Պատվիրակության անդամները կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու առաքելությանը ազգային ինքնության պահպանության ու հոգևոր արժեքների կերտման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter