HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աֆրիկյանների տանը կհաջորդի՞ Օպերայի շենքը

Այսօր երեկոյան Աֆրիկյանների շենքի մոտ հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ: Ինչպես նշված էր նրանց ֆեյսբուքյան հայտարարության մեջ` ակցիայի նպատակն է շենքը մաքրել աղբից:

Սակայն ակցիայի մասնակից Նարեկ Աշուղաթոյանի խոսքերով` տեսան, որ հավաքված աղբը բավականին շատ է և որոշեցին պարզապես այստեղ հավաքվել և հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

«Այստեղ խնդիր կա, որ մարդիկ տեսնեն, որ այս շենքը, բացի իրավական սեփկանատերից, ունի նաև այլ տեր` ի դեմս մեզ`երևանցիների, ովքր ուզում են այս հուշարձանը տեսնել իր տեղում», - ասաց. Ն. Աշուղաթոյանը, ով նաև ներկայացնում է «Փրկենք հուշարձանները» նախաձեռնությունը:

Նա նշեց, որ արդեն երեկ սկվել էր շենքի համարակալումը: Այսօր տեսնում են, որ շենքի ներսում արդեն չկան մի քանի աստիճաններ, որոնք, Ն. Աշուղաթոյանի կարծիքով, հավանաբար քանդել են, բացի այդ` անընդհատ ինչ-որ պատուահասներ են տեղի ունենում այս շենքում:

«Ես վախ, կասկած ունեմ, որ այս համարակալումը հերթական ձևական համարակուլմն է: Ես վախենում եմ, որ սա հերթկան շոուն է, որ ասեն, թե ամեն ինչ արվում է օրինականության շրջանակներում», - հավելում է Ն. Աշուղաթոյանը:

Սոֆյա Մանուկյանը մինչև երեկ շատ բան չգիտեր այս շենքի մասին: Սակայն Աֆրիկայնների մասին պատմող տեսանյութը դիտելուց հետո որոշել է գալ և մասնակցել այս ակցիային: Նրա համար այս շենքը ոչ միայն մշակութային, այլև պատմական արժեք ունի, և նա ցանակնում է, որ շենքի գոնե արտաքին տեսքը պահպանվի:

Իսկ Անահիտ Մանասյանը մանսակցում է նմանատիպ գրեթե բոլոր ակցիաներին: Նա համոզված է, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ հետևողական լինելը, իսկ այստեղ հավաքվել են այն երիտասարդները, ովքեր իսկապես ուշադիր և հոգատար են իրենց քաղաքի նկատմամբ:

«Մայրաքաղքը սիրող յուրաքանչյուր բնակիչ պետք է այսօր գտնվի մեզ հետ, մեր կողքին և ջանք չխնայի պատմամշակութային արժեքների պահպանման համար», - ասում է Անահիտը:

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ըստ Հուշարձանների մասին օրենքի` սեփականատերը պարտավոր է հուշարձանը պահել կանգուն վիճակում: Այնինչ, Աֆրիկյանների շենքն այժմ ոչ բարվոք վիճակում է: Նրա համար անհասկանալի է կառավարության այն որոշումը, ըստ որի` 14 շենք  ենթկա է տեղափոխման,  այդ թվում՝ նաև Աֆրիկյանների շենքը: Դեռևս ամիսներ առաջ սկվել է ստորագրահավաք, որով պետությունից պահանջվում է անվավեր ճանաչել այդ որոշումը, քանի որ այն «հակաճարտապետական և հակամշակութային է»:

«Խնդիրն այն է, որ մենք՝ որպես հասարկություն, ձևակերպենք պետության առջև այն խնդիրը, որ մենք ուզում ենք Երևանում պահպանել հուշարձանները, մենք ուզում ենք, որ Երևանում նման այլանդակ շինարարություն չգնա», - ասում է ճարտարապետը:

Այսօր ևս կատարվեց ստորագրահավաք, որտեղ նշված էին նախկինում բարձրացված պահանջները` Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարրակական աշախատանքների թույատրումը, բացառել հանրային տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում, վերականգնել ապամոնտաժված հուշարձանները:

Ս. Պետրոսյանի խոսքերով` հնարավոր չէ հուշարձանների բոլոր սեփկանատերերին առանձին դիմել, պարզապես այն մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն այդ գործով և որի դիմաց ստանում են աշխատավարձ, իրենց պարտականությունները չեն անում: Նրա խոսքերով` պետությունը պետք է այս ոլորտը փրկի նման մարդկանցից, «որոնց գոյությունն ու ամեն օրվա աշխատանքը վտանգավոր է»:

Իսկ Ն. Աշուղաթոյանը շենքի սեփականատիրոջն առաջարկում է վերանորոգել և պահպանել հուշարձանը, այնուհետև օգտագործել: Ճիշտ մենեջմենթի դեպքում այն կարող է ծառայել նաև բիզնես նպատակներով, արդյունքում կշահի թե սեփականատերը, թե հասարակությունը:

Սակայն թե՛ Ս. Պետրոսյանը, թե՛ Ն. Աշուղաթոյանը մտավախություն ունեն, որ եթե իրավիճակն այսպես շարունակվի, գուցե մի օր էլ հերթը հասնի Օպերայի շենքին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter