HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Թուրքիա. թիմերը կհանդիպեն երրորդ անգամ, վիճակագրությունը մրցակցի օգտին է

Այսօր՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:

Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են 4-րդ ընտրական խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Խորվաթիան, Ուելսը, Լատվիան: 2024 թ. Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճելու ընտրական 10 խմբերում առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը (մանրամասները՝ այստեղ):

Թուրքիայի եւ ամսի 28-ին Կիպրոսի հետ ընկերական խաղին պատրաստվելու համար գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հավաքական էր հրավիրել 26 ֆուտբոլիստի, որոնցից երեկ մարզման ժամանակ վնասվածք է ստացել պաշտպան Անդրե Չալըշըրը, նրան փոխարինել է Ստյոպա Մկրտչյանը: 

Այսօր ՀՖՖ-ն արդեն հրապարակել է Հայաստան-Թուրքիա խաղում մեր թիմի 23-հոգանոց հայտացուցակը: Մինչ այդ հայտնի էր, որ փաստաթղթային խնդիրների պատճառով այսօրվա հանդիպմանը չի մասնակցի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: Հայտացուցակից դուրս են մնացել նաեւ հարձակվող Արթուր Սերոբյանն ու կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը: 

Ահա մեր թիմի հայտացուցակը:

Հայաստան-Թուրքիա խաղն սպասարկելու է իսպանական մրցավարական բրիգադը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։ Նրա օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը եւ Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը, 4-րդ պաշտոնյան Մարիո Մելերո Լոպեսն է։ VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հիշեցնենք, որ այս պահին մեր հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 95-րդն է, իսկ Թուրքիան՝ 44-րդը: 

Թուրքիայի հետ նախկինում մեր ընտրանին հանդիպել է 2 անգամ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում: 2008 թ. սեպտեմբերի 6-ին թուրքերը Երեւանում հաղթեցին 2-0: Նույն հաշվով նրանք առավելության հասան 2009 թ. հոկտեմբերի 14-ին Բուրսայում: 

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի Խորվաթիա-Ուելս հանդիպումը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter