HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավարտուն գործերը կարիքս չունեն, սիրում եմ կավն ընթացքի մեջ». Էվա

«Այս գործի անունը «Հոգի» է, բայց ոչ ուրվական իմաստով, այլ մեր մեջի հոգին են։ Իսկ այս մեկին էլ  անվանել եմ «Տրիպոֆոբիա», այս վախին լուրջ չէի վերբարվում, բայց աշխատանքի ընթացքում բազմաթիվ մանր կետիկներ, անցքեր կլանված անելուց, դրանք ինձ սկսեցին վախեցնել, կարծես սկսում են շարժվել աչքիս առաջ»,- իր պատրաստած կերամիկաները ցույց տալով պատմում է Էվրիկա Հակոբյանը։ Էվան, էվրիկային այդպես են դիմում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի խեցեգործության 3-րդ կուրսի ուսանող Է:

Հայաստանի խեցեգործները հիմնականում պատրաստում են՝ աղամաններ, ափսեներ, բաժակներ։ Դրանք մեծ պահանջարկ ունեն: Սակայն Էվայի պատրաստած գործերը տարբերվում են: 

«Հատուկ չեմ մտածել ու որոշել, որ պետք է աբստրակտ ստեղծագործեմ, ուղղակի էսպես եմ արտահայտում մտքերս: Կիրառական գործեր անում եմ՝ կերամիկե ափսեներ, բաժակներ անելուց չեմ խուսափում, բայց խեցեգործությունը շատ ավելին է, քան պահանջարկ ունեցող իրերը»,- ասում է Էվան։

 Նա ավարտական տեսքի մասին մինչեւ գործը սկսելը նույնիսկ պատկերացում չի ունենում, չգիտի թե ինչ է ստացվելու: Նրա համար կարեւորը ընթացքն է: 

«Սիրում եմ գործերս աշխատանքի ընթացքում։ Այդ ժամանակ ես հստակ ազդեցություն ունեմ իրենց վրա, իրանք լրիվ իմն են։ Իսկ հետո՝ ավարտուն գործը կտրվում է ինձնից ու դառնում է լրիվ ինքնուրույն։ Գլազուրապատելուց, թրծելուց հետո գործերս էլ իմ կարիքը չունեն․ իրենք արդեն նրանց համար են, ում ցույց կտամ»,- ասում է Էվան։

Արվեստի մասին խոսելը, բառերով ձևակերպելը Էվան համարում է անիմաստ զբաղմունք և տալիս է իր հիմնավորումը։

«Երկու նախադասությամբ կամ երկու բառով արվեստը բացատրելը նշանակում է սպառել այն։ Այսինքն, եթե ես գիտեմ, թե ինչ է արվեստը, ինքն էլ իմ համար ասելիք չունի։ Այն ինձ համար սահմանում չունի, ինձ թվում է՝ շատ տափակ է արվեստը սահմանափակումների մեջ դնելը», - ասում է Էվան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter