HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Մեծ ակնկալիքներ չունենք». Ազատ գյուղի զորանոցում հրդեհից զոհվածների ծնողները հանդիպում են զինդատախազին

Զինվորական դատախազության վարչական շենքի առաջ այսօր հավաքվել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները, հարազատները:

Ժամը 15:00-ին նրանք հանդիպելու են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, զինվորական դատախազի հետ: Հանդիպումից մեկ ժամ շուտ էին եկել և միասին քննարկում էին բոլոր հնարավոր ու անհնար վարկածները զինվորների մահվան հանգամանքների մասին:

«Ես ոչ մեկին էլ չեմ հավատա»,- ասում է ծնողներից մեկը: «Թույնել են երեխեքին»,- հավելում է մյուսը: Հարազատներին միացավ նաև ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա` տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Ծնողները և փաստաբանը չցանկացան մեկնաբանություն տալ և նշեցին, որ կխոսեն հանդիպումից հետո: Միայն զոհվածներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը խոսեց` նշելով, որ շատ երկար են սպասել և վերջապես այսօր համաձայնել են իրենց ընդունել:

«Չգիտեմ` ոնց կավարտվի հանդիպումը: Շատ հարցեր ունենք»,- աաաց նա: Արտյոմ Գրիգորյանի խոսքով՝ մեծ ակնկալիքներ չունեն, վստահ է, որ քննությունն ուղղորդված է ընթանում:

Նշենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտնել, որ զինծառայողների ծնողների և իր կողմից դիմումներ են ներկայացվել Պաշտպանության նախարարին և Զինվորական դատախազին՝ ծնողների հետ հանդիպման համար, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկացել հանդիպել ծնողներին։

Տուժող կողմի համար տարօրինակ և տարակուսելի է պաշտպանության նախարարության ղեկավարության պահվածքը։ Իսկ զինվորական դատախազությունը բավարարել էր պահանջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter