HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ԱԳՆ տեղակալը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

«Զրույցի ընթացքում կառուցողական եղանակով դիտարկվել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք արդիական սյուժեների, ներառյալ հայ-ադրբեջանական հաբարերությունների կարգավորման հեռանկարները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Այդ երկու երկրների առաջնորդները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել այս տարվա մարտի 16-ին, ինչի ընթացքում քննարկել էին Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործնական միջոցները։

«Քննարկվել են գործնական քայլերը, որոնք ուղղված են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտնի պայմանավորվածությունների համատեքստում»,- ասված էր ռուսական կողմի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, երկու երկրների առաջնորդները մտքեր էին փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտահաղորդակցային ու տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ։

Լուսանկարը՝ AZƏRTAC

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter