
Իրանում սպառնում են անխնա հետապնդել գլխաշոր չկրող կանանց
Իրանի իշխանություններն սպառնում են «անխնա հետապնդել» բոլոր այն կանանց, որոնք հասարակական վայրերում կլինեն առանց գլխաշորի։ Այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար Հոլամհոսեյն Մոհսենի Էջեին։
«Չադրայի հանելը հավասարազոր է մեր արժեքների նկատմամբ թշնամանքին»,- հայտարարել է նա։ Վերջինիս խոսքով՝ նրանք, որոնք «կանեն այդպիսի աննորմալ գործողություններ, կպատժվեն և կհետապնդվեն առանց գթության»։ Իրանի դատական համակարգի ղեկավարը չի նշել, թե ինչ պատիժ է սահմանված այդ կանանց համար։
You may have seen this video of a man in a corner shop in Iran pouring yoghurt over the heads of two women who weren't covering their hair.
— Kian Sharifi (@KianSharifi) April 1, 2023
The man has been arrested for "disturbing public order" & the two women have been detained for showing their hair.pic.twitter.com/GX89hL6dZo
Նախորդ շաբաթ Իրանի ներքին գործերի նախարարությունը հիջաբն անվանել էր «իրանական ժողովրդի քաղաքակրթական հիմքերից մեկը» և կոչ արել քաղաքացիներին «դիմադրել առանց գլխաշորի կանանց»։
Իրանում կանանց իրավունքների համար պայքարն այդ երկրում բազմամսյա զանգվածային բողոքի ցույցերի պատճառներից մեկն է, ինչն սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերից։ Մարդիկ սկսել էին դեմ արտահայտվել գործող վարչակարգին՝ 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո, որին բարոյականության ոստիկանությունը ձերբակալել էր այն բանից հետո, երբ նա, իբր, հիջաբը «ոչ ճիշտ» էր կրել։
Զանգվածային բողոքի ցույցերն ընթանում են Իրանի 160 քաղաքներում։ Իրավապաշտպանները կարծում են, որ ընդհանուր առմամբ առնվազն 470 ցուցարար է սպանվել այդ երկրում և ավելի քան 18 հազարը ձերբակալվել։ Բացի այդ, Իրանի դատական մարմինները ցույցերի հետ կապված մահապատժի են դատապարտել առնվազն 25 մարդու։ Մի քանի մահապատիժ արդեն իսկ իրագործվել է։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել