HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեռնոգորիայի նոր նախագահ է ընտրվել էկոնոմիկայի նախկին նախարարը

Չեռնոգորիայում նախագահական ընտրությունների II փուլի արդյունքների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ հաղթել է եվրոպամետ տնտեսագետ, «Եվրոպան հիմա» շարժումից առաջադրված թեկնածու Յակով Միլատովիչը, որն ստացել է ընտրողների ձայների 60 %-ը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ընտրությունների ընթացքին հետևող Մոնիթորինգի կենտրոնին։

Ընտրություններում պարտված գործող նախագահ Միլո Ջուկանովիչը 1991 թվականից սկսած հինգ անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի և երկու անգամ էլ նախագահի պաշտոնները (1998-2002, 2018-ից մինչ օրս)։ Երկրորդ փուլից հետո նա ընդունել է իր պարտությունը և շնորհավորել մրցակցին։ Ջուկանովիչը կշարունակի իրականացնել երկրի նախագահի պարտականությունները մինչև մայիսի 21-ը։

«Չեռնոգորիան արեց իր ընտրությունը։ Ես հարգում եմ դա և նրան մաղթում լինել հաջողակ նախագահ։ Եթե նա լինի հաջողակ նախագահ, կնշանակի, որ Չեռնոգորիան ևս կլինի հաջողակ»,- հայտարարել է պարտված նախագահը։

Յակով Միլատովիչը էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլը։ Նախորդ տարի նա դարձել էր «Եվրոպան հիմա» կուսակցության համանախագահ։ Հաղթանակից հետո հանդես գալով իր աջակիցների առաջ՝ Միլատովիչը խոստացել է, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում Չեռնոգորիան կանդամակցի Եվրոպական միությանը։ Այդ երկիրը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ էր ստացել 2008 թվականին։

«Չեռնոգորիան իր վճռական քայլն արեց դեպի առաջ և հրաժեշտ տվեց Միլո Ջուկանովիչի ծերացած վարչակարգին։ Երկիրը քայլ կատարեց դեպի եվրոպական, առավել գեղեցիկ ու արդար Չեռնոգորիա»,- հայտարարել է Միլատովիչը։

Զուգահեռաբար, աջակցություն ստանալով սերբամետ ճամբարի կողմից, Յակով Միլատովիչը խոստացել է ամրացնել կապերը նաև Բելգրադի հետ։

Լուսանկարը՝ REUTERS/Marko Djurica

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter