HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Ֆինլանդիայի դրոշի բարձրացման արարողությունը, ինչով ազդարարվել է Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի պաշտոնական անդամակցությունը։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջում։ Արարողությանը մասնակցել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն։

«Ես խորը հպարտությամբ ողջունում եմ Ֆինլանդիային՝ որպես մեր Դաշինքի լիիրավ անդամի և անհամբերությամբ սպասում եմ Շվեդիայի շուտափույթ անդամակցությանը։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը լավ է Ֆինլանդիայի համար, լավ է Հյուսիսային Եվրոպայի անվտանգության համար և լավ է ՆԱՏՕ-ի համար ընդհանուր առմամբ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն ԱՄՆ կառավարության պահպանությանն է փոխանցել Ֆինլանդիայի անդամակցության փաստաթուղթը, որը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Այնուհետև Սթոլթենբերգը ողջունել է Ֆինլանդիայի նախագահին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նինիստոյին՝ իր բարեհաջող կառավարման համար։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը «աշխարհին ցույց է տալիս», որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «չի հաջողվել փակել Դաշինքի դուռը»։ «ՆԱՏՕ-ն առավել փոքր դարձնելու փոխարեն՝ նա հասավ հակառակին։ ՆԱՏՕ-ն դարձավ մեծ, և մեր դուռը խիստ բաց է մնում մյուս երկրների համար»,- ասել է նա։

Սթոլթենբերգը հավելել է, որ Ֆինլանդիան մեծ անվտանգության մեջ է, իսկ ՆԱՏՕ-ն ուժեղ է Ֆինլանդիայի հետ՝ որպես դաշնակից։ «Ձեր զինված ուժերը նշանակալի են և շատ մարտունակ, մեր կայունությունը չունի իրեն հավասարը, և շատ տարիների ընթացքում Ֆինլանդիայի զորքերը ու ՆԱՏՕ-ի երկրներն աշխատել են իրար թիկունքի որպես գործընկերներ։ Այսօրվանից մենք կանգնած ենք որպես դաշնակիցներ»,- հավելել է Սթոլթենբերգը։

Արարողությանը մասնակցել են նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն, պաշտպանության նախարար Անտի Կայկոկեն, Շվեդիայի ներկայացուցիչներն ու անդամ երկրների արտաքին գործերի նախարարները։

Նախօրեին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության փաստաթուղթը։ Թվիթերյան իր միկրոբլոգում Ֆինլանդիայի նախագահը հրապարակել էր համապատասխան հրամանը։

Մարտի վերջին Թուրքիան վավերացրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։ Այն հրապարակվել էր Թուրքիայի պաշտոնաթերթի կայքէջում և թվագրված էր 2023 թվականի մարտի 30։ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրից վերջինը, որը հավանություն տվեց Դաշինքին հյուսիսեվրոպական այդ երկրի անդամակցությանը։

Մարտի 23-ին Ֆինլանդիայի նախագահը ստորագրել էր ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության օրենքները։ Դրանից առաջ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հավանության գործընթաց։ «Մենք Հելսինկիի կողմից տեսել ենք անկեղծ և վճռական քայլեր։ Մենք որոշում ենք ընդունել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթաց»,- հայտարարել էր նա։

Լուսանկարը՝ Lehtikuva/Antti Hamalainen via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter