HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիայի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության օրենքները

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն օրենքներ է ստորագրել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Helsingin Sanomat թերթը։

Դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունը դեռևս պետք է վավերացնեն Հունգարիան և Թուրքիան, սակայն հաստատման գործընթացն ավարտվել է։

Մարտի 18-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարայում Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո, հայտնել էր, որ Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հաստատման գործընթացը։ «Մենք Հելսինկիի կողմից տեսել ենք անկեղծ և վճռական քայլեր։ Մենք որոշում ենք ընդունել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթաց»,- հայտարարել է նա։

Ֆինլանդիայի խորհրդարանը դեռ այս տարվա մարտի սկզբին կողմ էր քվեարկել դաշինքին անդամակցությանը։

Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հայտ էին ներկայացրել։ Նրանց անդամակցությանը խոչընդոտում էր Թուրքիան՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ, որոնք Շվեդիան մասամբ է կատարել։

Հունվարի 21-ին Ստոկհոլմում տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ դանիական աջ ծայրահեղական «Կոշտ ուղղություն» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որն ունի շվեդական քաղաքացիություն, Թուրքիայի դեսպանության շենքի մոտ այրել էր Ղուրանը։ Այնուհետև Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Թուրքիան կաջակցի Դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

Դրանից անմիջապես հետո Ֆինլանդիան առաջին անգամ հավանական համարեց, որ ՆԱՏՕ-ին կանդամակցի առանց Շվեդիայի։ Այս պահի դրությամբ Դաշինքի անդամ 30 երկրից 28-ը (բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի) վավերացրել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը։

Լուսանկարը՝ Ֆինլանդիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter