
Բախումներ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում. հարյուրավոր պաղեստինցի տուժածներ կան
Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 5-ի առավոտյան ներխուժել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածք։ Ինչպես հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը, ծառայության աշխատակիցները մտել են մզկիթի տարածք այն պատճառով, որ այնտեղ բարիկադավորվել էին մարդիկ, որոնք, իբր, անկարգություններ էին պլանավորում:
Time-ը գրում է, որ մարդիկ բարիկադավորվել էին մզկիթում՝ ի պատասխան Տաճարի լեռան վրա Փեսախի սկզբում ծիսական զոհաբերություն անցկացնելու վերաբերյալ հրեա ծայրահեղականների կոչերի։ Ոստիկանությունը պնդում է, որ մզկիթում հավաքվածներին փորձել են համոզել լքել այն, սակայն այն բանից հետո, երբ ստացել են մերժում, «ստիպված են եղել ներխուժել մզկիթի տարածք»։
Al Jazeera-ն հայտնում է, որ գործողության ընթացքում ոստիկանները կիրառել են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։
BREAKING: Israeli police brutally beat Palestinian worshippers inside al Aqsa mosque in Jerusalem during Ramadan. pic.twitter.com/IiFU10qI5c
— IMEU (@theIMEU) April 4, 2023
Իսրայելի ոստիկանության հրապարակած կադրերում երևում է, որ մարդիկ, որոնք բարիկադավորվել էին մզկիթում, ճայթուկներ են նետել։ Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ նրանք քարեր են նետել, իսկ ոստիկաններից մեկն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
1/9 The Israel Police arrested and removed over 350 individuals that violently barricaded themselves in the Temple Mount, including masked individuals, stone and firework hurlers/throwers, and individuals suspected of desecrating the mosque pic.twitter.com/XT6sXHNBVt
— Israel Police (@israelpolice) April 5, 2023
Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ ոստիկանության գործողությունների հետևանքով վիրավորվել է 12 մարդ, ոմանք ռետինե փամփուշտներից ստացել են վնասվածքներ։ Արաբական Al-Mayadeen հեռուստաընկերությունը հայտնում է, որ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ, ավելի քան 400-ն էլ ձերբակալվել է։ Ոստիկանության տվյաներով՝ ձերբակալվածների թիվը գերազանցել է 350-ը։
Իսրայելի գործողությունները դատապարտել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հորդանանը։
Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիհայ Էդրին հայտարարել է, որ Գազայի հատվածից ապրիլի 5-ին Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 9 հրթիռ։ Չորս հրթիռ ոչնչացվել է «Երկաթե գմբեթ» համակարգի միջոցով, ևս չորսն ընկել է բաց տարածության մեջ։ The Jerusalem Post-ի տվյալներով՝ հրթիռները եղել են 10-ը և դրանցից մեկն ընկել է Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարաններից մեկի տարածքում։
Էդրին նաև հայտնել է, որ իսրայելական բանակը պատասխան հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի զենքի պահպանման ու արտադրության օբյեկտներին, ինչպես նաև կազմակերպության ուսումնական բազային ու ռազմական դիրքերին։
2021 թվականին Երուսաղեմում բախումներին էին գրանցվել Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև, որի հետևանքով զոհվել և տուժել էին հարյուրավոր մարդիկ։ 2021 թվականի մայիսի 10-ին ոստիկանությունը ներխուժել էր Ալ-Աքսա մզկիթի տարածք։ Նրանք կիրառել էին լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։ Պաղեստինցիներն ի պատասխան քարեր էիր նետել։
Լուսանկարը՝ Mahmoud Illean / Associated Press
Մեկնաբանել