HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երազանքին մոտ․ Անահիտն ուզում է քայլել

Նարեկ Ալեքսանյան

63-ամյա Անահիտ Սամվելյանը հոդերի երկկողմանի արթրոզ (կոքսարթրոզ) ունի։ Հայաստանում անվճար վիրահատում են այդ հիվանդությամբ մարդկանց, բայց պրոթեզի գումարը պետք է վճարի պացիենտը։ Մեկ պրոթեզի արժեքը 1,5-1,6 միլիոն դրամ է: Այդքան գումար ընտանիքը չունի։ Տիկին Անահիտը կդառնա անկողնային հաշմանդամ, եթե ուշանա վիրահատությունը։

Գլաուկոմայի հետևանքով դուստրը՝ Զառան, կորցրել է մեկ աչքը, որը փոխարինվել է պրոթեզով։ Երբ Զառան չէր ծնվել, Անահիտի հղիության ընթացքում դժբախտ պատահարից մահացել է ամուսինը։ Երկրորդ ամուսինը հանկարծամահ է եղել տարիներ առաջ։ Անահիտի հետ նրանք մեկ որդի ունեն՝ Դավիթը, որ 21 տարեկանում ձեռք է բերել օդակաթիային ալերգիա։ Հիմա 29 տարեկան է․ տնից, նույնիսկ սենյակից դուրս չի գալիս, քանի որ ցանկացած օտար հոտ նրան վնասում է։ Անահիտի եղբայրը մահացել է Ռուսաստանում՝ տուն-ինտերնատում, քույրերից մեկը՝  քաղցկեղից, մյուս քույրը, որը լեղապարկի վիրահատության կարիք ունի, բնակվում է իրենց հետ։

Ընտանիքն ապրում է միայն նպաստներով ու թոշակներով։ Զառան դպրոցական տարիներից աշխատել է․ ուզում է, որ մայրը շուտ ապաքինվի, որպեսզի վերադառնա վերջին տարիների իր աշխատանքին՝ շրջիկ առևտրին։ 

Անահիտ Սամվելյանը դիմում է մարդկանց օգնությանը, որպեսզի ձեռք բերի վիրահատության համար անհրաժեշտ պրոթեզները․ այդ նպատակով հաշվեհամար է բացվել։ Վիրահատությունը հաջողությամբ անցնելու դեպքում 6 ամիս անց պետք է լինելու ևս մեկ նույնատիպ վիրահատություն։

IDbank բանկային հաշիվ` 11800599254000 Anahit Samvelyan

4318 2900 9278 9615 Idram IDbank

Կարդացեք նաև՝

Մեկնաբանություններ (1)

Donabedian D.
Osteoarthritis is a difficult disease. While it has a high success rate, surgical treatment and hip replacement is not without risks or complications. Regardless of whether Ms. Samvelyan elects for the surgery or not, the procedure is best preceded by 2 months of conservative treatments and physiotherapy to strengthen the soft tissue (muscles, tendons) around the hip. Targeted exercises can help reduce pain and dysfunction at the site of injury.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter