HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները առաջիկայում կհանդիպեն

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանը առաջիկայում կհանդիպի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամներից մեկին։

Վերջինիս տվյալներով՝ հանդիպումը կկայանա կամ Իրանում, կամ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ժամկետները դեռևս չեն նշվում։

Բացի այդ, գործակալության աղբյուրը պնդում է, որ շուտով կարող է կայանալ նաև Օմանի սուլթան Խայսամ բեն Թարեք ալ Սայիդի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն։ Սուլթանի հնարավոր այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։

Աբու Դաբիի և Թեհրանի միջև փոխգործակցությունն ակտիվացել է 2021 թվականի վերջին։ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բեն Զայիդ ալ Նահայանը այցելել էր Թեհրան և բանակցություններ վարել Իրանի ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի, ինչպես նաև նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը, որը հետ էր կանչվել 2016 թվականին, Թեհրան էր վերադարձել։ 

Իրանում ԱՄԷ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակն իջեցվել էր այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները, որոնք վրդովվել էին 2016 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրայի մահապատժից, ներխուժել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության տարածք։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter