HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում հակամարտությունը կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով. Սի Ծինփին

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը համոզված է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով։ Ապրիլի 7-ին չինական Գուանչժոու քաղաքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ճաշի ժամանակ, որը եռօրյա պետական այցով գտնվում էր Չինաստանում, Սին հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության բոլոր կողմերը պետք է հանդիպեն ճանապարհի կեսին, որպեսզի համաձայնեցնեն այդպիսի որոշման համար պայմանները։ 

Ավելի վաղ, Չինաստանն ու Ֆրանսիան Մակրոնի այցի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում հայտարարել էին Ուկրաինայի շուրջ հակամարտության խաղաղության հասնելու քայլերին աջակցությունը։ «Երկու կողմերն աջակցում են Ուկրաինայում միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների հիման վրա խաղաղության վերահաստատման օգտին բոլոր ջանքերը»,- ասված էր փաստաթղթում, որը ապրիլի 7-ին հրապարակվել էր Ելիսեյան պալատի պաշտոնական կայք էջում։  

Երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանն ու Ֆրանսիան «հանդես են գալիս ատոմային էլեկտրակայանների և խաղաղ միջուկային այլ օբյեկտների վրա զինված հարձակումների դեմ ու աջակցում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)` խաղաղ միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Զապորոժյեի ԱԷԿ-ի հուսալիության և անվտանգության ամրապնդման գործում նրա կառուցողական ջանքերում»։

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնն ընդգծել են նաև հակամարտության բոլոր կողմերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի բծախնդիր պահպանման կարևորությունը։ «Կողմերը կոչ են անում պաշտպանել հակամարտության զոհ հանդիսացող կանանց ու երեխաներին և մեծացնել հակամարտության գոտիներում մարդասիրական օգնությունը, ապահովել անվտանգ, արագ և անխոչընդոտ հասանելիությունը կարիքավորների կողմից մարդասիրական օգնությանը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասված է Պեկինի ու Փարիզի համատեղ հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ theaustralian.com.au-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter