HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստման մասին

Ուկրաինական իշխանություններն աշխատում են պատժամիջոցների նոր փաթեթի վրա։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

«Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի աշխատակազմը, կառավարության ու նախարարությունների հետ միասին, պատրաստում է պատժամիջոցային նոր ուժեղ ցանկ»,- տելեգրամյան իր ալիքում ուրբաթ երեկոյան հրապարակված տեսաուղերձում նշել է Վլադիմիր Զելենսկին։ Այլ մանրամասներ նա չի նշել։

Վերջին անգամ Զելենսկին պատժամիջոցների մասին հրամաններ էր ստորագրել այս տարվա ապրիլի 1-ին։ Այդ ժամանակ պատժամիջոցներ էին սահմանվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության, Պահպանության դաշնային ծառայության, Դաշնային խորհրդի, Ռուսաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև այն ընկերությունների ու ձեռնարկությունների նկատմամբ, որոնց Կիևը կապում է ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի հետ։ 

Պատժամիջոցների ցանկում էին հայտնվել նաև Ռուսաստանի կողմից ուկրաինական բռնազավթված տարածքներից սենատորները, ռուսաստանցի քաղաքական գործիչների բարեկամները, վիրաբույժ Լեոնիդ Ռոշալը, իչպես նաև ուկրաինական «Мотор сич» ձեռնարկության նախկին նախագահ Վյաչեսլավ Բոգուսլաևը, որը մեղադրվում է կոլաբորացիոնիզմի մեջ։ 

Բոլոր պատժամիջոցները մտցվել էին 10 տարի ժամկետով։ Ընդհանուր առմամբ, այդ ցուցակում ներառվել էր ՌԴ-ի ու մի շարք այլ երկրների 273 ֆիզիկական ու 380 իրավաբանական անձ։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter