HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի հետ Բաքվի գազի գործարքը. Politico

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը և Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որտեղ քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգի տակ դնել մինչև 2027 թվականը Բաքվից Եվրամիություն գազի արտահանումը մինչև 20 միլիարդ խորանարդ մետր կրկնապատկելու մասին համաձայնագիրը։ Այդ մասին գրում է Politico պարբերականը։

Եվրոպական միությունն այս տարվա փետրվարի 20-ին քաղաքացիական դիտորդական առաքելություն է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Առաքելությունը հետևելու է շփման գծում առկա իրավիճակին, պատրաստի զեկույցներ ու դրանք ուղարկի Բրյուսել։

Politico-ն գրում է, որ Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը հրապարակվել էր 2023 թվականի մարտին ու քննադատում էր Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խատումները, «Բաքվում վրդովմունք է առաջացնում»։ Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ «դա ստվեր է թողնում Ադրբեջանի հետ գազի հարցով Եվրամիության գործարքի վրա»։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը, ինչպես գրում է պարբերականը, «նախազգուշացնում է իր գործերում օտարերկրյա միջամտության վերաբերյալ»՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայումից հետո։

Փոխարենը պարբերականը նշում է, որ Բրյուսելը դիտորդական առաքելության տվյալներով հաճախ կիսվում է Բաքվի հետ։ Եվրոպական միության դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանունության պայմանով, Politico-ին հայտնել է, որ դիտորդական առաքելությունը կարծես փչացնում է Բաքվի հետ հարաբերությունները։ «Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանի հետ կիսվում ենք դիտորդության և ոչ միայն վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, քանի որ մենք ոչ մի խնդիր չենք ցանկանում»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

2022 թվականի նոյեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Financial Times-ին հայտարարել էր, որ Բաքուն կարող է կրկնապատկել Եվրոպա բնական գազի արտահանումը միայն երկու պայմանով։ Այդ նպատակի իրագործման համար Եվրամիության իշխանությունները պետք է լրացուցիչ ներդրումներ անեին Բաքվի խողովակաշարային համակարգի մեջ և վառելիքի ձեռքբերման երկարաժամկետ պայմանագրեր կնքեին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter