
Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ փոխանակվել են ռազմագերիներով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական գերությունից վերադարձրել է 106 ռազմագերու։
«Ապրիլի 10-ին Կիևի վարչակարգի կողմից վերահսկվող տարածքից, բանակցային գործընթացի արդյունքում, վերադարձվել է 106 ռուսաստանցի զինվորական, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում»,- ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ։
Զինվորականներին ինքնաթիռներով կտեղափոխեն Մոսկվա՝ բուժման և վերականգնման նպատակով։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտարարել է, որ փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 100 մարդ։ «Մեզ հաջողվել է իրականացնել ռազմագերիների հերթական մեծ փոխանակումը։ Տուն ենք վերադարձնում մեր 100 մարդկանց։ Նրանք զինվորականներ են, ծովայիններ, սահմանապահներ, Ազգային գվարդիայի ներկայացուցիչներ։ Նրանց թվում կան Մարիուպոլի, «Азовсталь»-ի, Հոստոմելի պաշտպաններ»,- հայտարարել է Երմակը։
Այս տարվա մարտի սկզբին, հերթական փոխանակման ժամանակ, Ռուսաստան էր վերադարձել 90 ռազմագերի, իսկ Ուկրաինա՝ 130-ը։
Այսօր, ավելի վաղ, Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել էր, որ Ուկրաինա է հաջողվել վերադարձնել ևս 24 երեխայի, որոնք բռնազավթված տարածքներից տեղափոխվել էին Ռուսաստան։ Նախօրեին Save Ukraine-ի տնօրեն Նիկոլայ Կուլեբան նշել էր, որ Ուկրաինա է վերադարձել ևս 31 երեխա, որոնք, ավելի վաղ տեղահանվել էին Ռուսաստան։
Լուսանկարը՝ AFP 2023 / FADEL SENNA
Մեկնաբանել