HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուղեւորափոխադրման ոլորտում կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի»

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական և սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ և անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսևորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետևանքների:

Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղևոր «փախցնելու» պատճառով,  իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետևանքն է:

Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի և առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ և իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15.000-25.000 դրամ: Սա՝ այն պարագայում, երբ, մեր տեղեկություններով, գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30.000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է և գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաև հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:

Վերը նշվածին զուգահեռ՝ խախտվում են նաև հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքները, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաև օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, և խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը:

Անհասկանալի է նաև, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը և խնդիրները բազմաթիվ են, և այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում ևս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի:

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված և հետևողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու, ոլորտում օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը և պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար:

Միասին մենք ավելիին կարող ենք հասնել: 

Հայաստանի Սպառողների ասոցիացիա ՀԿ

Աքիլես ԱԻՊԿ ՀԿ

Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ

Էկոլոգիական հասարակական դաշինք

Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

karen
gci terern petutyan burgi mafian e,vorn ozi pes patatvel e mardkac vzin,nranc hoshotum e.Elqn dranc amen mijocnerov durs qsheln e erkric.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter