HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուրեն Պապիկյանը՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, ասաց, որ վերջին 10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ ինժեներական աշխատանքների բերումով հայկական և ադրբեջանական զինված ուժերը միմյանց հետ բանակցել և ճշգրտել են սահմանագծերը: Նմանատիպ ճշգրտման հետևանքով էլ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում երեկ տեղի է ունեցել միջադեպը, ինչը բերել է հրմշտոցի, բախման և անցանկալի հետևանքների:

Պապիկյանը նշեց, որ այդ գոտում սահմանային ճշգրտումներ են կատարվում, ինչի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություններ է տարածել:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ սահմանային գոտում կա՞ն նմանատիպ վիճելի այլ հատվածներ, որը կարող է նմանատիպ խնդիրներ առաջացնել և այդ հատվածներում արդյոք նախապես ինժեներական աշխատանքներ կատարվում են:

Պապիկյանն ասաց, որ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով 2020թ. դեկտեմբերի 15-ից սահմանապահ ուժերը մի հատվածում, մնացած հատվածներում զինված ուժերը տեղակայված են տարբեր տեղերում, նույնն էլ հակառակ կողմում:

Ըստ Պապիկյանի՝ 2021թ. «հայտնի դեպքերի» և 2022թ. սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, այդ հատվածներում ևս դեմ-դիմաց կանգնած են զինված ուժերը:

Սուրեն Պապիկյաննի խոսքերով՝ երեկ արձանագրված միջադեպի հատվածը, որը խնդրահարույց է, շարունակվում է ճշգրտվել:

Հիշեցնենք՝ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter