HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայ-ադրբեջանական սահմանի միջադեպն անվանում է «Երևանի նպատակային սադրանք»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպման ժամանակ նախօրեին Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած բախումներն անվանել է «Երևանի նպատակային սադրանք»։

«Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, երկրի ղեկավարը նշել է, որ դա եղել է Հայաստանի կողմից նպատակային սադրանք»,- նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև նշել է, որ երկու երկրների միջև խաղաղության գործընթացն ընթանում է երկու ուղղություններով։ Ըստ տարածված հաղորդագրության՝ նա ընդգծել է, որ «ադրբեջանական կողմը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հետ Բաքվում հանդիպման կազմակերպման առաջարկությամբ՝ վերաինտեգրման հարցերի, ինչպես նաև ենթակառուցվածքային տարբեր նախագծերի քննարկման համար»։ Ալիևի խոսքով՝ երկկողմ հիմունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղության պայմանագրի ու հարաբերությունների կարգավորման բանակցություններ։

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ բախումներ էին եղել հայկական և ադրբեջանական զինուժի միջև։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր 4 զոհի և 6 վիրավորի մասին, ինչպես նաև հրապարակել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները, սադրանքի նպատակով, մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորականներին, իսկ այնուհետ հեռանալուց հետո, կրակ բացում վերջիններիս ուղղությամբ։ Ադրբեջանական կողմն էլ պաշտոնապես հայտարարել էր 3 զոհի մասին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter