HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Տեղ գյուղի հատվածում գրանցված զինված բախումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում գրանցված զինված միջադեպը։ Զանգի նախաձեռնությունը եղել է թուրքական կողմինը։

«Ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև։ Մևլյութ Չավուշօղլուն ցավակցել է Ջեյհուն Բայրամովին ապրիլի 11-ին սահմանին Հայաստանի զինված ուժերի սադրանքի հետևանքով ադրբեջանցի երեք զինվորականների մահվան կապակցությամբ»,- նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի հետ է։ «Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ու բազմակողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ բախումներ էին եղել հայկական և ադրբեջանական զինուժի միջև։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր 4 զոհի և 6 վիրավորի մասին, ինչպես նաև հրապարակել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները, սադրանքի նպատակով, մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորականներին, իսկ այնուհետ հեռանալուց հետո, կրակ բացում վերջիններիս ուղղությամբ։ Ադրբեջանական կողմն էլ պաշտոնապես հայտարարել էր 3 զոհի մասին։

Լուսանկարը՝ արխիվային/Թուրքիայի ԱԳ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter