HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումների (Սյունիքի մարզի Տեղ գյուղում-խմբ.) կապակցությամբ:

«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:

Ֆրանսիան հիշեցնում է, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն պահպանելու համար։

Ֆրանսիան իր ներդրումն ունի սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մեջ և իր լիակատար աջակցությունն է հայտնում նրա գործունեությանը, որը նշանակալից դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ 

Ֆրանսիան կշարունակի գործել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,- ասված է պաշտոնական Փարիզի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter