HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին ու Էմանուել Մակրոնը քննարկել են Չինաստան Մակրոնի այցի արդյունքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են այս ամսվա սկզբին Մակրոնի՝ Չինաստան այցի արդյունքները։

«Ավելի քան մեկուկես ժամանոց հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկել ենք նախագահ Մակրոնի՝ Չինաստան վերջերս կայացած այցը։ Պատմել եմ ռազմաճակատում առկա իրավիճակը <...>։ Ես կարևորեցի Ֆրանսիայի մտադրությունը՝ էլ ավելի ուժեղացնել մարտի դաշտում Ուկրաինային աջակցությունը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Կիևը ցանկանում է ստանալ «անվտանգության գործնական երաշխիքներ»։ Այդ գագաթնաժողովը կկայանա 2023 թվականի հուլիսին։

Ապրիլի սկզբին Էմանուել Մակրոնը պետական այցով մեկնել էր Չինաստան։ Reuters գործակալությունը գրել էր, որ Չինաստանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո Չինաստանի առաջնոր Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

«Սին պատրաստ է զանգահարել <...> Զելենսկուն, պահն է ընտրում»,- հայտարարել էր պարբերականի աղբյուրներից մեկը։

Աղբյուրի խոսքով՝ բանակցությունների ժամանակ Էմանուել Մակրոնն ու Սի Ծինփինը քննարկել էին Ուկրաինայում առկա իրավիճակը։ «Չինաստանը ցանկանում է աշխատել Ֆրանսիայի հետ՝ երկխոսության ձգտման և Ուկրաինայում խաղաղության կայունության համար»,- գործակալությունը մեջբերել էր աղբյուրի խոսքերը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Մակրոնը Չինաստանի առաջնորդին կոչ էր արել զենք չտրամադրել Ռուսաստանին։ Ըստ ֆրանսիական աղբյուրի՝ Սի Ծինփինն իր հերթին հայտարարել է, որ դա իր հակամարտությունը չէ։

Լուսանկարը՝ Emmanuel Dunand/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter