HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իզաբելա Յայլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 55 կգ քաշային կարգում հանդես եկող կանայք, որտեղ Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժությունում Յայլյանը առաջին երկու մոտեցումները ձախողեց, սակայն մեծ ջանքերի գնով երրորդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 87 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր բրոնզ:

Հրում վարժությունում Իզաբելա Յայլյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 105 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրած 108 կիլոգրամանոց ծանրաձողը Յալյանը չկարողացավ բարձրացնել, սակայն երրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 109 կգ՝ կրկին նվաճելով փոքր բրոնզ:

Երկամարտի 196 կգ արդյունքով Իզաբելա Յայլյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց ռումինուհի Անդրեա Կոտրուտան՝ 201 կգ արդյունքով: Ուկրաինուհի Սվիտլանա Սամուլիակը 199 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter